Բալիկի սպասող Լուսինե Թովմասյանը քնքուշ կերպարում

23:07   9 հունիսի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:

Գեղեցկուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ ու հմայիչ կերպարում։ Բալիկի սպասող գեղեցկուհին կադրում կրում է դիզայներ Վահան Խաչատրյանի գեղեցիկ զգեստը։ Լուսինե Թովմասյանը արտահայտիչ դիմահարդարում է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Վարսերը հավաքված են։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լուսինեն ներկայացել էր ամառային հմայիչ կերպարում։ Բալիկի սպասող գեղեցկուհին կադրում կրում էր ճերմակ կիսատաբատ, նույն երանգի ամառային վերնաշապիկ եւ սպորտային կոշիկներ։ Լուսինե Թովմասյանը կադրին կից գրել էր․ «Իմ ամենասիրելի եւ երկար սպասված Ամառը։ Իսկ ձե՞ր»։

 

Լուսանկարը՝ Pargev Aydinyan Photography



© NEWS.am STYLE