Նաոմի Քեմփբելն առանց ներքնազգեստի նկարահանվել է հեղինակավոր ամսագրի համար

22:08   9 հունիսի, 2019

49-ամյա սուպերմոդել Նաոմի Քեմփբելը մասնակցել է նոր վառ ֆոտոշարքի։ Մոդելը նկարահանվել է բրիտանական Vogue ամսագրի հուլիսյան համարի համար։

«Սեւ հովազը» կադրերում գունավոր լողագզետով է։ Լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Ջեյմի Հոուկսվորտն է։ Կադրերից մեկում սուպերմոդելը կաշվե կոմբինեզոն է կրում, որն էլ ընդգծել է նրա արեւայրուքը։

Սակայն երկրպագուների ուշադրությունը գրավել է այն լուսանկարը, որում Նաոմիին պատկերված է մերկացած կրծքերով։ Աստղն առանց ներքնազգեստի է, իսկ այդ կերպարն ամբողջացնում է ցանց, երկարափեշ կիսաշրջազգեստը։

«Սեւ հովազը» երբեք ամուսնացած չի եղել, սակայն հաջողությամբ սիրավեպեր է ունեցել ամենացանկալի տղամարդկանց հետ։ Մոդելի վերջին սիրելիներից մեկը 25-ամյա Լիամ Փեյնն է, ում հետ հարաբերությունների մասին արտասահմանյան լրատվամիջոցները գրում էին դեռ ձմռանը։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE