Շքեղ եւ էլեգանտ․ միշտ ոճային Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարը

20:42   9 հունիսի, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը միշտ առանձնանում է իր ոճով։ Instagram-ի իր էջում հրապարակած նոր լուսանկարում նա շքեղ ու էլեգանտ  կերպար է ընտրել։

Արփինե Հովհաննիսյանը կրում է կանաչ զգեստ, որը համադրել է սեւ բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացնում են ականջօղերը։

Հիշեցնենք՝ ավել վաղ հրապարակված կադրերում Արփինե Հովհաննիսյանը կրկին վառ կերպար էր ընտրել։ Նա նարնջագույն կոստյում էր կրում, որը համադրել էր բրոշների, հետաքրքիր վզնոցի հետ։ Կադրերից մեկում նա կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցով։

Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի



© NEWS.am STYLE