Ալիբասովի վիճակը վատացել է. այժմ նաեւ ցնորք եւ հալյուցինացիա

11:11   10 հունիսի, 2019

Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ թունավորման պատճառով շոումենի մոտ հոգեկան առողջության խանգարում է սկսվել։ Բարի Ալիբասովը ստանում է անհրաժեշտ բժշկական օգնությունը։

Հաղորդվում է, որ բժիշկները դելիրիում են ախտորոշել, հայտնում է Telegram-ի 112 ալիքը։

Դելիրիումը հոգեբանական խանգարում է, որն ուղեկցվում է գիտակցության մթագնումով, ուշադրության, ընկալման, մտածողության եւ է հուզականության խանգարումով։ Հիվանդները պառապում են հալյուցինացիաներով, առավել հաճախ՝ տեսողական, զառանցում են, դադարում կողմնորոշվել տարածության եւ ժամանակի մեջ։ Հատկանշական է, որ դելիրիումի դեպքում հիվանդը կարող է վտանգավոր լինել իր ու շրջապատի համար։

Հիշեցնենք՝ հունիսի 5-ի գիշերը հայտնի պրոդյուսեր Բարի Ալիբասովը թունավորվել է՝ խողովակների մաքրման համար նախատեսված միջոց խմելով։ Շոումենը կերակրափողի, ստամոքսի եւ շնչուղիների լուրջ այրվածքներ է ստացել։

Լուսանկարները՝ НТВ, Վ. Գորժանկինի անձնական արխիվ 



© NEWS.am STYLE