Սիլվի Բարկովայի հմայիչ լուսանկարը

10:41   10 հունիսի, 2019

Հայկական սերիալներից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովան, ով արդեն  մի քանի ամիս է՝ ազգությամբ հնդիկ ամուսնու հետ բնակություն է հաստատել Մումբայում, կիսվել է նոր, հմայիչ լուսանկարով։

Բարկովան լուսանկարը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Նա վառ գույնի կոմբինեզոն է կրում, որը համադրել է սեւ բարձրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են վառ դիմահարդարումը եւ աքսեսուարները՝  ականջօղեր եւ թագ։

Հիշեցնենք՝ դերասանուհին ավելի վաղ 10 տարվա վաղեմության լուսանկար էր հրապարակել։ Սիլվին լուսանկարը համադրել էր 2019թ.-ին արված  կադրի հետ ու հետեւորդներին հարցրել․ «Շա՞տ եմ փոխվել»։



© NEWS.am STYLE