Քլոե Քարդաշյանը կլոր գումար է ծախսել՝ նախկին սիրելիի մասին հիշեցնող ամեն բանից ազատվելու համար

13:13   10 հունիսի, 2019

«Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի-շոուի աստղ Քլոե Քարդաշյանը որոշել է կյանքում ինչ-որ բան փոխել։ Նա վերանորոգել է բնակարանը, որում ապրում էր քաղաքացիական ամուսնու՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ։ Ինտերյերի փոփոխության համար աստղը 200 հազար ֆունտ ստերլինգ է ծախսել, հայտնում է The Mirror-ը։

Քլոեի խոսքով՝ սիրելի դավաճանությունից հետո դստեր՝ Թրուի հետ բնակարան է վարձել։ Նա պատմել է, որ պատրաստ էր վերադառնալ միայն այն բանից հետո, երբ տանն այլեւս ոչինչ չի մնա, որն իրեն հիշեցնում է Թոմփսոնի մասին, այդ թվում սուրճ պատրաստող սարքը, պրոտեինային փոշիները եւ բաժակները։ Հրատարակությունը նաեւ հայտնում է, որ Քարդաշյանն ազատվել է նախկին ամուսնու բոլոր լուսանկարներից։

Քլոե Քարդաշյանը բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ հանդիպել է 2016-2019թթ.։ Նախորդ տարվա ապրիլին ծնվել է նրանց դուստրը։ Զույգը բաժանվել է բասկետբոլիստի բազմաթիվ դավաճանություններից հետո, սակայն Քլոեի համար իսկական հարված էր այն, որ մարզիկը նրան դավաճանել է Ջորդին Վուդսի՝ Քլոեի քույր Քայլի Ջենների լավագույն ընկերուհու հետ։ Քլոեն լքել է սիրելիին եւ այժմ միայնակ է դաստիարակում դստերը՝ Թրուին։



© NEWS.am STYLE