14-ամյա հայուհին «Ձայնը» նախագծի ընթացքում փայլուն է կատարել ուկրաինական հիթը (վիդեո)

12:11   10 հունիսի, 2019

14-ամյա Լիանա Անդրեասյանը ելույթ է ունեցել ուկրաինական 1+1 հեռուստատընկերությամբ հեռարձկավող «Մանկական ձայնը 5» երաժշտական նախագծի կույր լսումների ընթացքում։ Հայաստանից տաղանդավոր երգչուհու կատարումը գնահատել է ինչպես հանդիսատեսը, այնպես էլ ժյուրին։

Երիտասարդ հայուհին կատարել է KAZKA խմբի «Плакала» հիթի իր cover տարբերակը։ Թեեւ մարզիչների խմբում գրեթե տեղեր չեն մնացել, վերջին վայրկյանին պտվել է աստղային մազիչներից մեկը՝ էպատաժային երաժիշտ եւ երգիչ Միխայիլ Խոման, որը հայտնի է որպես Dzidzio։

Լիանայի խոսքով՝ ուկրաինական շոուին մասնակցելու հարցում իրեն ոգեշնչել է երգչուհի Սրբուհի Սարգսյանի մասնակցությունը, որը «Ձայնը 8» նախագծում Պոտապի թիմում հասել է մինչեւ սուպերեզրափակիչ։



© NEWS.am STYLE