«Երկու տարի միասին...». Սիլվա Հակոբյանի ու ամուսնու սիրառատ լուսանկարները

12:47   10 հունիսի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ու ամուսինը նշում են ամուսնության տարեդարձը։ Երգչուհին, որը բալիկի է սպասում, կիսվել է համատեղ լուսանկարներով։

Instagram-յան էջում հրապարակված սիրառատ կադրերն արվել են ամուսնական արարողության ընթացքում։ «Երկու տարի միասին... Թող Աստծո օրհնանքը միշտ լինի մեր ընտանիքի հետ»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Սիլվա Հակոբյանը սպիտակ զգեստ էր կրում եւ նուրբ դիմահարդարմամբ էր։ «Գեղեցիկ օր ունեցեք»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE