Աննա Դովլաթյանը՝ շքեղ ու էլեգանտ զգեստով

15:46   10 հունիսի, 2019

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Աննան պատկերված է ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ։ Աննան շքեղ, երկար զգեստ է կրում, որը բացվածք ունի ոտքի հատվածում։ Կերպարն ամբողջացնում են բարձրակրունկ կոշիկները եւ երեկոյան սանրվածքը։ «Որքան գեղեցիկ օր»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան պուտավոր զգեստ էր կրում։ Նա այն համադրել էր բարձրակրունկների, նորաձեւ պայուսակի եւ գլխարկի հետ։ Լուսանկարներից մեկի մեկնաբանություններում Աննան գրել էր. «Կյանքը հիասքանչ է»։



© NEWS.am STYLE