Շվարցենեգերի դուստրն ամուսնացել է «Գալակտիկայի պահապաններ»-ի աստղի հետ

14:36   10 հունիսի, 2019

Առնոլդ Շվարցենեգերի ավագ դուստրը՝ Քեթրինը եւ «Գալակտիկայի պահապանները» եւ «Յուրյան դարաշրջանի աշխարհը» ֆիլմերի աստղ Քրիս Պրատն ամուսնացել են։ Այս մասին են վկայում լուսանկարները, որոնք պապարացիները հրապարակել են People հրատարակությունում։

Картинки по запросу шварценеггер дочь getty

Լուսանկարներում երեւում է, որ հարսնացու Քեթրինը սպիտակ գույնի նուրբ զգեստ եւ քող է կրել։ Քրիսը դասական սեւ կոստյում է ընտրել, որը համադրել է բաց կապույտ գույնի փողկապի հետ։

Արարողությանը մասնակցել են զույգի մտերիմ ընկերները եւ հարազատները, այդ թվում 29-ամյա հարսնացուի ամուսնալուծված ծնողները՝ Առնոլդ Շվարցենեգերը եւ Մարիա Շրայվերը։ Ներկա էր նաեւ 39-ամյա փեսացուի վեցամյա որդին՝ Ջեքը, որը լույս աշխարհ է եկել առաջին ամուսնության ընթացքում։ Պրատը դերասանուհի Աննա Ֆարիսից բաժանվել է 2017թ.-ի օգոստոսին։ Գրող Քեթրինն առաջին անգամ է ամուսնացել։

Լուսանկարները՝ Getty, People



© NEWS.am STYLE