Լուսինե Թովմասյանի ոճային կերպարը

19:46   10 հունիսի, 2019

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում բալիկի սպասող գեղեցկուհին պուտավոր զգեստ է կրում, որը համարվում է սեզոնի թրենդերից մեկը։ Կերպարն ամբողջացրել են արեւային ակնոցը եւ փոքրիկ, սեւ պայուսակը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լուսինե Թովմասյանը ներկայացրել էր քնքուշ ու հմայիչ կերպարում։ Բալիկի սպասող գեղեցկուհին կադրում կրում էր դիզայներ Վահան Խաչատրյանի գեղեցիկ զգեստը։ Լուսինե Թովմասյանն արտահայտիչ դիմահարդարում էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Վարսերը հավաքված էին։

Լուսանկարները՝ Instagram, @pargev_aydinyan_photography



© NEWS.am STYLE