Հռիփսիմե Հակոբյանի ու որդու լուսանկարը Կալիֆոռնիայից

18:42   10 հունիսի, 2019

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է իր եւ Մարտին Մկրտչյանի որդու հետ։ Երգչուհին արտահայտիչ դիմահարդարմամբ է եւ սեւ գլխարկ է կրում։ Մեկնաբանություններում երգչուհին օգտագործել է «ջրիկս» հեշթեգը։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ կադրերն արվել են Կալիֆոռնիայում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր ամուսնու՝ Մարտին Մկրտչյանի հետ։ Աստղային զույգը մեղմ գրկախառնված էր։ Հռիփսիմեն սպիտակ զգեստ էր կրում, որը համադրել էր ջինսե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը եւ արտահայտիչ դիմահարդարումը։



© NEWS.am STYLE