Պեպենների թրենդը դիմահարդարման մեջ ու հայտնի հայուհիներն, ովքեր փայլում են բնական պեպեններով (ֆոտո)

16:04   10 հունիսի, 2019

Եթե նախկինում բնական պեպեններ ունեցող աղջիկներն աշխատում էին դիմահարդարման միջոցով ծածկել դրանք, ապա այսօր ճիշտ հակառակն է՝ պեպենները դարձել են ժամանակակից դիմահարդարման գլխավոր թրենդներից:

Քիչ make up, քիչ տոնային քսուքներ եւ բնական թարմ մաշկ՝ սա է այսօրվա թրենդը: Նրանք, ովքեր բնականից օժտված են պեպեններով՝ սիրով դրանք ցուցադրում են թեթեւ հարդարված մաշկի վրա, իսկ նրանք, ովքեր զուրկ են պեպեններից, դրանք նկարում են դիմահարդարման միջոցով: Կան շատ աղջիկներ, որոնք ժամանակավոր դաջվածքների միջոցով են դեմքին ստանում այդ «արեւային համբույրները», ինչպես շատերն են բնորոշում պեպեններին:

Հայ դիմահարդարներից եւ լուսանկարիչներից մի քանիսը եւս այս թրենդն ակտիվորեն օգտագործում են իրենց աշխատանքներում: Հայկական շոու-բիզնեսում, սակայն, պեպեններով գեղեցկուհիները շատ չեն: NEWS.am STYLE-ը վերհիշել է մի քանիսին, որոնք փայլում են իրենց բնական  «պուտիկներով»:

Մարի

Էլեն Սարգսյան

Շուշաննա Թովմասյան

Աննա Գրիգորյան

Լուսանկարներն՝ Մարիի, Էլենի, Շուշաննայի, Աննայի եւ Կատերինա Արսիյենկոյի Instagram-ից



© NEWS.am STYLE