Ալիբասովն ուշքի է եկել ու կրկին կորցրել գիտակցությունը

18:18   10 հունիսի, 2019

Բարի Ալիբասովի որդին պատմել է, թե ինչ է արել հայրը կարճ ժամանակով գիտակցության գալուց հետո։ Նրա խոսքով՝ հունիսի 10-ի առավոտյան նա արթնացել է, սակայն կարճ ժամանակ անց կրկին կորցրել գիտակցությունը։ «Առավոտյան միաjն ասել է. «Ո՞ւր է իմ կատուն։ Ամեն ինչ կարգի՞ն է կատվի հետ»։ Եվ մինչեւ հիմա անգիտակից է»,- ասել է պրոդյուսերի որդին։

Картинки по запросу алибасов инстаграм

«На-На» խմբի հիմնադիրը խողովակների մաքրման համար նախատեսված հեղուկ է խմել եւ լուրջ այրվածքներ ստացել։

Նրա խոսքով՝ երկրորդ խնդիրն այն է, որ Բարի Ալիբասովի մոտ կերակրափողի այրվածք է ախտորոշվել, ինչի հետեւանքով նա կարող է զրկվել ինքնուրույն կուլ տալու հնարավորությունից։ «Հիմա ինչ-որ կերպ կփորձենք լուծել այդ խնդիրը»,- ասել է Ալիբասով կրտսերը։

Ավելի վաղ պրոդյուսերի որդին հոր հետ կապված իրավիճակը ճգնաժամային էր անվանել։ Նա չէր ներկայացրել մանրամասները՝ խոստանալով մեկնաբանություն տալ ավելի ուշ։

Լուսանկարները՝ Instagram, Flickr.com



© NEWS.am STYLE