Խախտել է լռությունը. ինչու է Պոտապը մի քանի տարի թաքցրել Նաստյայի հետ սիրավեպը

20:16   10 հունիսի, 2019

Պոտապն ու Նաստյա Կամենսկիխն ամուսնացել են մայիսի վերջին, ինչն ուրախացրել է նրանց երկրպագուներին։ Ու եթե մինչ հարսանիքը սիրահարները թաքցնում էին իրենց հարաբերությունները, այժմ արդեն երկրպագուներն ավելի ու ավելի շատ բան են իմանում հարաբերությունների մասին։

Արտիստը TСН-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչու այդքան երկար ժամանակ չի մեկնաբանել Նաստյայի հետ հարաբերությունները։ «Դա անձամբ ինձ համար՝ որպես տղամարդ, դժվար էր՝ ամբողջ աշխարհին պատմել այն մասին՝ ով է նա, որ ես նրան այդքան շատ եմ սիրում։ Վերջապես ամեն ինչ պարզ դարձավ, եւ մենք այնքան թեթեւացանք։ Ցանկություն կար դա ավելի վաղ անելու, բայց ես ընտանիք, երեխաներ, աշխատանք ունեի եւ մինչ մենք ամեն բան որոշում էինք կուլիսներից այն կողմ, շատ ժամանակ անցավ։ Ես արդեն ոչինչ չեմ թաքցնում, ես սիրում եմ Նաստյային, ես շատ երջանիկ մարդ եմ, թող բոլորը նախանձեն։ Թող ատեն, թող սիրեն, ինձ համար միեւնույն է։ Ինձ համար այնքան հեշտ է հիմա, որովհետեւ հիմա ես արդար եմ իմ եւ բոլորի առաջ»,- հայտարարել է Պոտապը։

Հիշեցնենք՝ Նաստյայի եւ Ալեքսեյի սիրավեպի մասին սկսել են խոսել նրանց համատեղ գործունեության սկզբում։ Այդ ժամանակ Պոտապն ամուսնացած էր նախկին կնոջ՝ Իրինա Գորովայայի հետ, ումից որդի ունի։ 2014թ.-ին զույգը բաժանվել է, բայց նույնիսկ այդ ժամանակ երաժիշտը ոչ մի կերպ չէր մեկնաբանում Կամենսկիխի հետ հարաբերությունների մասին լուրերը։



© NEWS.am STYLE