Վառ դիմահարդարում. Լիլուի լուսանկարը

10:45   11 հունիսի, 2019

Երգչուհի Լիլուն, որը բանկություն է հաստատել Լոս Անջելեսում, կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր արտահայտիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին վառ դիմահարդարմամբ է. Ընդգծված են աչքերն ու շուրթերը։ Երգչուհին սպիտակ բլուզ է կրում, սակայն կադրերը չի մեկնաբանել։ Կերպարն ամբողջացրել են ոսկեգույն ականջօղերը։ Հետեւորդները հաճոյախոսություններ են արել երգչուհուն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լիլուն ներկայացել էր շքեղ կերպարում։ Երգչուհին կրում էր սեւ, խորը դեկոլտեով, երկարափեշ, փքված, երեկոյան զգեստ։ Կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները։ Լուսանկարին կից երգչուհին կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ»։



© NEWS.am STYLE