Համայակ Հակոբյանը ստիպել է Քադաֆիին ծափահարել

21:13   30 հոկտեմբերի, 2012

Իլյուզիոնիստ Հմայակ Հակոբյանն ի ծնե աճպարար է: «Զվյոդնի բուլվար» թերթին տված հարցազրույցում նա պատմել է, որ առաջին աճպարարությունը նա ցուցադրել է իր ծննդյան օրը: «Առաջին տրյուկը ես արել եմ իմ լույս աշխարհ գալու օրը: Այդ ժամանակ հիվանդասենյակում հավաքվել էին մայրիկը, հայրիկը եւ ծնունդն ընդունող բժիշկը: Նա սկսեց գովել երեխային, ասելով. «տեսեք, թե ինչ ուժեղ մատիկներ ունի»: Նա բացեց իմ բռունցքը եւ… ափիս մեջ տեսավ իր ամուսնական մատանին: Այս հեքիաթային պատմությունը դարձավ նախապատմություն: Այդ երեկո պրոֆեսորի ասիստենտուհին մոռացել էր նրան տալ ամուսնական մատանին, ով միշտ վիրահատության ժամանակ հանում էր մատից: Այդ մասին պատահաբար իմացել էր հայրս եւ հասկացել, որ այդ պահին հեքիաթ էր ծնվում: Նա ասաց, որ ինքն անձամբ պրոֆեսորին կտա մատանին: Իսկ մնացածը տեխնիկայի հարց էր»,-պատմել է Հմայակը:

Նա սիրում է պատմել նաեւ, թե ինչպես Բրեժնեւը ծիծաղում էր իր մի աճպարարության վրա, որը ստիպել է ծափահարել նաեւ Մուամար Քադաֆիին: «Ամենից շատ նրան դուր եկավ, երբ ես թղթիկներն այրեցի, որի մոխիրից փող դուրս եկավ: Բոլոր իշխանավորներին, չգիտես ինչու, դուր էր գալիս այդ աճպարարությունը: Երբ ես դա ցույց տվեցի Քադաֆիին, նա երեխայի նման ծափահարում էր»,-նշել է Հակոբյանը:

Նշենք, որ դերասան Հմայակ Հակոբյանը շուրջ 30 դեր է կատարել ֆիլմերում:



© NEWS.am STYLE