Միշոյի ու կնոջ ջերմ լուսանկարը Իտալիայից

14:12   11 հունիսի, 2019

ԱՄՆ-ում հայտնի հայ հաղորդավարուհի եւ պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերերում Սոնան պատկերված է ամուսնու՝ ռեփեր Միշոյի հետ։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարներն արվել են Իտալիայում։ Գեղեցիկ զույգը կադրերից մեկում մեղմ գրկախառնված է։ Սոնա Հովհաննիսյանն, ինչպես միշտ, ոճային կերպարում է. նա գեղեցիկ աքսեսուարներ է ընտրել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սոնա Հովհաննիսյանը լուսանկար էր հրապարակել «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի աստղ, Քարդաշյան եւ Ջեններ քույրերի մոր՝ Քրիս Ջենների հետ։ Հաղորդավարուհին կիսվել էր լուսանկարների շարքով, որոնք արվել էին երեկույթի ընթացքում։ Դրանց շարքում էին նաեւ համատեղ կադրերն ամուսնու՝ Միշոյի եւ Քրիս Ջենների հետ։



© NEWS.am STYLE