«Վատ աղջիկ» Ռիհաննան կրկին հայտնիության գագաթնակետին է. հանդուգն ֆոտոշարք «Interview Magazine»-ի համար

14:22   11 հունիսի, 2019

Ռիհաննան հայտնիության գագաթնակետին է։ Քննադատները նշում է, որ սա նրա երկրորդ ծաղկումն է վոկալային կարիերա սկսելու հետո։ Վերջերս 31-ամյա Ռիհաննան դարձել է առաջին սեւամորթ կինը, որն գլխավորել է նորաձեւության տունը, որը մտնում է LVMH կոնցերնի կազմում: Բացի այդ՝ Forbes-ը նրա ունեցվածքը գնահատել է 600 մլն դոլար՝ անվանելով երաշտական բնագավառում ամենահարուստ կինը։ «Interview Magazine»-ի վերջին, հանդուգն ֆոտոշարքը եւս մեկ անգամ հաստատել է՝ Ռիհաննան ամենա ամենան է։

Լուսանկարներում երգչուհին (այժմ նաեւ լյուքսային դիզայները) արտասովոր, որոշ դեպքերում՝ նաեւ անճանաչելի կերպարներում  է։ Կադրերից մեկում նա սպիտակ դիմակ է կրում, որը փակում է դեմքը։ Կան նաեւ գայթակղիչ լուսանկարներ. Ռիհաննան դրանցից մեկում LaQuan Smith-ի կիսաթափանցիկ, վագրային պրինտով կոմբինեզոն է կրում։ «Վատ աղջիկ Ռիռին» փորձել է Balenciaga-ի կաշվե վերարկուն եւ ծխել։  

Աստղն Instagram-յան էջում կիսվել է ֆոտոշարքի լուսանկարներից մի քանիսով։ «Ես դժվարությամբ եմ շնչում», «Ահա՝ ով է այստեղ ղեկավարը»,- գրել են հիացած հետեւորդները՝ չմոռանալով ակնարկել, որ սպասում են նոր ալբոմին։ Երգչուհին երկրպագուներին խոստացել է նոր երաժշտությամբ ուրախանացել 2019թ.-ին, սակայն շատերը կասկածում եմ։ Արդեն հունիս ամիսն է, եւ որպես կանոն՝ գոնե երգերի անոնսները պետք է հայտնված լինեին համացանցում։ Իր վերջին սկավառակը՝ «Anti», Ռիհաննան թողարկել է 2016թ.-ին։

Լուսանկարները՝ Interviewmagazine, Instagram



© NEWS.am STYLE