Խորը դեկոլտե, վառ շպար. Լիլի Մորտոյի նոր լուսանկարը

12:43   11 հունիսի, 2019

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն կիսվել է նոր լուսնկարով՝ ներկայացնելով իր գայթակղիչ կերպարը։

Մորտոն նոր կադրեր է հրապարակել իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Նա պուտավոր հագուստ է կրում, որը խորը լանջաբացվածք ունի։ Այս նախշերը համարվում են սեզոնի գլխավոր թրենդերից մեկը։ Կերպարն ամբողջացրել են վառ դիմահարդարումը եւ խոշոր ականջօղերը։ Մորտոն լուսանկարում նշել է դիզայներ Արայիկ Գաբաջյանին, որը եւս հայտնվել է կադրում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մորտոն կարմիր, պուտավոր զգեստ էր կրում, որը համարձակ բացվածք ուներ։ Կերպարն ամբողջացրել էին նույն երանգի գլխազարդը եւ ժամացույցը։ Մորտոյի ձեռքին պաղպաղակ էր, իսկ մեկնաբանություններում նա առաջարկել էր անվանել լուսանկարը։



© NEWS.am STYLE