Իննա Խոջամիրյանի հմայիչ ու նուրբ կերպարը

13:15   11 հունիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Իննան նոր կադրերը տեղադրել է իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Լուսանկարում Իննան դասական սեւ զգեստ է կրում։ Կերպարն ամբողջացնում են ժամացույցը եւ նուրբ դիմահարդարումը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում նա սեւ, երկար զգեստ էր կրում։ Գեղեցիկ ու դասական զգեստն ընդգծել էր Իննայի սլացիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը, արտահայտիչ դիմահարդարումը եւ շքեղ սանրվածքը։ Ըստ սոցիալական ցացնում արված նշման՝ կադրերն արվել էին Մոսկվայում։



© NEWS.am STYLE