Կարճ կաշվե զգեստ եւ իդեալական ոտքեր. Ջենիֆեր Էնիսթոնը՝ ֆիլմի պրեմիերային

18:15   11 հունիսի, 2019

Լոս Անջելեսում տեղի է ունեցել Netflix-ի նոր լիամետրաժ ֆիլմի պրեմիերան՝ «Առեղծվածային սպանություն»։ Ֆիլմը ներկայացրել են գլխավոր դերակատարներ Ջենիֆեր Էնիսթոնը եւ Ադամ Սենդլերը։ 50-ամյա դերասանուհին միջոցառման համար ազդեցիկ, կարճ զգեստ է ընտրել։ Էնիսթոնը կաշվե զգեստը համադրել էր բարձրակրունկ կոշիկների հետ։ Հագուստն ընդգծում էր դերասանուհու սլացիկ կազմվածքը։

«Առեղծվածային սպանություն» ֆիլմը պատմում է ամուսնական զույգւ մասին, որը հանգիստն անցկացնում է Եվրոպայում։ Ճանապարհին նրանք ծոթանում են ուրախ տղամարդու հետ, որը հրավում է Իտալիա՝ ծանոթ միլիարդատիրոջ զբոսանավ։ Անհոգ հանգիստը վերածվում է դետեկտիվի, երբ նավի վրա անսպասելիորեն սպանում են դրա տարեց տիրոջը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle



© NEWS.am STYLE