Նոր բույր Fendi-ից

17:14   2 հուլիսի, 2013

Fendi իտալական նորաձեւության տունը L’Acquarossa նոր բույր է թողարկել: Օծանելիքը վառ կարմիր գույնի ուղղանկյուն շշիկում է եւ նվիրվում է, մասնավորապես, Հռոմի իտալուհիներին: L’Acquarossa-ն կարելի է ձեռք բերել 30, 50 եւ 100 մլ ծավալով:

Ֆրանսուա Դեմաշիի մշակած բույրի կոմպոզիցիան ներառում է մանդարինի, բերգամոտի, սեւ սալորի, վարդի, նարնջի ծաղկի, մագնոլիայի, մայրիի, մուշկի եւ պաչուլիի երանգներ:

Fendi-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, L’Acquarossa շարքում ներառվելու են նաեւ լոգանքի գել, մարմնի լոսյոն եւ դեզոդորանտ:



© NEWS.am STYLE