«Երջանկությունն առհասարակ ոչ մի պատրաստի սցենար չունի». Լիա Զախարյանի գրավիչ կերպարը

20:03   11 հունիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։ Մենկնաբանություններում դերասանուհին կիսվել է իր մտքերով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի շրջազգեստ է կրում, որը համադրել է նույն երանգի տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել է փոքրիկ սպիտակ պայուսակը։ «Գեղեցիկ, հարուստ ու հայտնի լինելը հրաշալի է։ Բայց դա երջանկության երաշխիք չէ։ Երջանկությունն առհասարակ ոչ մի պատրաստի սցենար չունի», «Սերը լինում է առանց պայմանների։ Գեղեցկությամբ կարող են հիանալ, տաղանդները կարող են հարգել, կանացիությունը՝ գնահատել։ Բայց սիրում են միայն հենց այնպես», «Եվ եթե նույնիսկ սիրեն ձեզ, դա ձեզ, հստատատապես, չի երջանկացնի, եթե չսիրեք ինքներդ ձեզ։ Այնպիսին, ինչպիսին իրականում եք։ Այստեղ ոչ մի տարբերակ չկա»,- գրել է դերասանուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիա Զախարյանը սպիտակ զգեստ էր կրում եւ պատկերված էր քաղաքային գեղեցիկ ֆոնին։ Կերպարն ամբողջացրել էին սպորտային կոշիկները։ Դերասանուհին կադրերը չէր մեկնաբանել, փոխարենը երկրպագուները հաճոյախոսություններ էին արել նրան։



© NEWS.am STYLE