Ինչ է նվիրել արքայազն Հարրին Մեգան Մարքլին եւ ինչ է այն նշանակում

16:24   11 հունիսի, 2019

Լրագրողները պարզել են՝ ինչ թաքնված նշանակություն ունի Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի նոր մատանին, որը նկատել են Եղիսաբեթ Երկրորդի ծննդյան օրվան նվիրված ավանդական արարողության ընթացքում, հայտնում է People-ը։

Պարզվել է, որ «հավերժության մատանին» կնոջն իրենց ամուսնության տարեդարձի առիթով նվիրել է արքայազն Հարրին։ Այսպիսի զարդեր սովորաբար նվիրում են կարեւոր իրադարձությունից հետո, օրինակ՝ ամուսնության տարեդարձի կամ երեխայի ծնունդից հետո։ Դրանք սովորաբար զարդարված են լինում ադամանդներով, որոնք շրջապատում են մատը՝ հավերժություն խորհրդանշելով։

Հրատարակությունը նշում է, որ այսպիսի մատանի կնոջը՝ Քեյթ Միդլթոնին, նվիրել է նաեւ Հարրիի ավագ եղբայրը՝ արքայազն Ուիլյամը, առաջնեկի՝ Ջորջի ծնունդից հետո։

Картинки по запросу meghan markle ring

Ապրիլին լրատվամիջոցներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Մեծ Բրիտանիայի թագուհին արքայազն Հարրիի կնոջը՝ Մեգան Մարքլին արգելել է զարդեր կրել իր հավաքածուից։ Եղիսաբեթ Երկրորդին չեն գոհացնում թոռան կնոջ շռայլ պահվածքը եւ նրա բարձր պահանջները։ Այդ կապակցությամբ Բուքինգհեյան պալատը որոժում է կայացևրել սահմանափակել Մեգան Մարքլի հնարավորությունը օգտագործելու Եղիսաբեթ Երկրոդի թանկարժեք իրերը եւ խիստ կանոններ է սահմանել՝ ձգտելով «պահպանել կարգը, հիերարխիան եւ գլխավորությունը» թագավորական ընտանիքում։

Լուսանկարները՝ People, Getty



© NEWS.am STYLE