Բարի Ալիբասովը կորցրել է հիշողությունը եւ նույնիսկ չի հիշում՝ ինչ է իր անունը (ֆոտո)

17:07   11 հունիսի, 2019

Բարի Ալիբասովն արթնացել է դեղորայքային հինգօրյա քնից հետո, հայտնում է նրա PR մենեջերը՝ վկայակոչելով պրոդյուսերի որդուն։ Ուրախալի լուրի հետ միասին, որն ուղեկցվում էր Ալիբասովի ժպտացող լուսանկարով, նաեւ տխուր տեղեկատվություն է ստացվել. պրոդյուսերը չի կարողանում խոսել եւ կորցրել է հիշողությունը։ Ալիբասովի ամնեզիան այնքան լուրջ է, որ նա նույնիսկ չի հիշում իր անունը։  

Картинки по запросу фото бари алибасов кома

«Առայժմ նա չի կարողանում խոսել եւ ոչինչ չի հիշում։ Այդ թվում այն, որ ինքը Բարի Ալիբասովն է։ Հույս ունեմ՝ մոտակա ժամանակահատվածում նա կապաքինվի։ Ցավոք սրտի, դեռեւս պահպանվում է ներքին արյունահոսության վտանգը, ինչը կարող է հանգեցնել մահվան ելքի»,- պրոդյուսերի խոսքերը մեջբերում է «Пятый канал»-ը։

Картинки по запросу бари алибасов

Բարի Ալիբասովը, լրջորեն թունավորվելով խողովակների մաքրման համար նախատեսված հեղուկ խմելով, դեղորիքայքային քնի մեոջ էր հունիսի 6-ի առավստից։ Բժիշկները դիմել էին այդ քայլին՝ Ալիբասովին ցավային ցգացողություններից ազատելու եւ անհրաժեշտ մանիպուլիացիաներն անցկացնելու համար։



© NEWS.am STYLE