Սելենա Գոմեսը շատ համարձակ դեկոլտեով ներկայացել է Նյու Յորքում տեղի ունեցած պրեմիերային

22:11   11 հունիսի, 2019

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը ֆուրոր է առաջացրել՝ ներկայանալով Նյու Յորքում տեղի ունեցած Ջիմ Ջարմուշի «Մահացածները չեն մահանում» ֆիլմի պրեմիերային, որտեղ նա հանդես է գալիս գլխավոր դերերից մեկում։

Միջոցառմանն աստղը ներկայացել է սեւ, կարճ, Celine ապրանքանիշի խորը դեկոտեով զգեստով, փետրավոր ցածր ուսերով։ Երեկոյան հանդերձանքը լրացրել են նույն երանգի բարձրակրունկները եւ ադամանդե զարդերը։

Հազիվ, թե ինչ-որ մեկը ուշադրություն է դարձրել երգչուհու աքսեսուարների վրա, բոլորը կենտրոնացած էին նրա խորը դեկոլտեի վրա։ Ինչպես գրում է Daily Star-ը, զգեստը պատահականության սկզբունքով էր նրա փարթամ կրծքի վրա պահվում։

Պրեմիերային ներկայացել են նաեւ ֆիլմի ռեժիսոր Ջիմ Ջարմուշը, դերասաններ՝ Քլոյա Սեւինին, Բիլ Մյուրեյը, Ադամ Դրայվերը, Սթիվ Բուշեմին եւ այլք։

Լուսանկարները՝ Splash,Legion-media



© NEWS.am STYLE