Սելին Դիոնը սանհանգույց գնացած երկրպագուի պատճառով դադարեցրել է համերգը

23:16   11 հունիսի, 2019

51-ամյա կանադացի երգչուհի Սելին Դիոնը դադարեցրել է համերգը հանուն մի տղամարդու, որը գնացել էր սանհանգույց։ Դեպքը տեղի է ունեցել Լաս Վեգասի Caesars Palace համալիրում՝ շոուի ժամանակ։ Հանդիսատեսից մեկը, որը նստած էր առաձին շարքում ստիպված է եղել կարիքների համար լքել դահլիճը։ Տեղի ունեցածի մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները։

Похожее изображение

Հերթական երգը կատարելու ժամանակ երգչուհին նկատել է, որ առաջին շարքում նստած տղամարդը դուրս է եկել։ Դիոնը դադարել է երգել՝ իր արարքը բացատրելով, որ երկրպագուն, ամենայն հավանականությամբ մի ամբողջ կարողություն է վճարել։

«Մենք բոլորս քեզ էինք սպասում, 4300 մարդ քեզ էր սպասում», - երգչուհին դիմել է վերադարձած երկրպագուին։ Վերջինս շորհակալություն է հայտնել Դիոնից։ «Հավանաբար մի ամբողջ կարողություն ես վճարել։ Երկու տոմս, որպեսզի դիտեիր այս վերջին շոու։ Հարգելիս, բնականաբար, ես քեզ կսպասեի», - շարունակել է Սելին Դիոնը։ Նա կատակել է, թե սեղմի նրա ձեռքը, չնայած համողված է, որ կարիքները հոգալուց հետո շատ լավ լվացել է ձեռքերը։ Արտիստուհուն ցիտում է Fox News-ը։

Լուսանկարը՝ Getty



© NEWS.am STYLE