Հետաքննության արդյունքը. ինչպես են քվեարկել Ալսուի դստեր օգին «Մանկական ձայն»-ի եզրափակչում

18:53   11 հունիսի, 2019

Group-IB ընկերությունը հաշվետվություն է ներկայացրել, որում ներառված են «Մանկական ձայնը» նախագծում քվեարկության մանրամասները։ Փաստաթուղթը Lenta.ru-ի տրամադրության տակ է։

Փորձագետները հայտնաբերել են, որ արհեստականորեն ավելացված ձայների քանակը հասնում է 41 հազարի։ Դրանք արվել են են համարների երկու խմբից եւ ուղարկվել են 07 համարի մասնակցի օգտին (Ալսուի դստեր՝ Միկելա Աբրամովայի համարը)։

Առաջին խումբը, որի միջոցով ավելացում է տեղի ունեցել, բաղկացած է մոտավորապես 9,5 հազար համարից։ Համարները տասնյակ խմբերի են բաժանված։ Դրանից ընդհանուր առմամբ 33,2 հազար զանգ է ստացվել։  

Երկրորդ խումբն օգտագործվել է հաղորդագրությունների միջոցով ձայների ավելացման համար եւ մրցույթի մասնակցին ավելի քան 8,2 հազար ձայն է բերել։ Դրանք պարզել հնարավոր է եղել չարակամների սխալի շնորհիվ, որոնք պատահականորեն տեքստում հավելյալ տվյալներ են թողել (օրինակ՝ ուղարկման ժամը)։

Բացի այդ՝ փորձագետները տարօրինակություններ են վերհանել քվեարկության հաճախականության մեջ։  07 համարի ներքո ելույթ ունեցող մասնակցի օգտին սկսել են քվեարկել նրա ելույթի հենց սկզբից։ Մեկ վայրկյանի ընթացքում նրան հաջողվել է մինչեւ 300 ձայն ստանալ։ Նրա մրցակիցների միջին ցուցանիշը 110 ձայնն է։

Միջինում Աբրամովայի օգին մի հետառախոսից քվերակել են մոտ ութ անգամ, մյուս մասնայկիցների օգտին՝ 1,5 անգամ։

Անցկացված հետազոտության համաձայն՝ 07 համարի օգին ավելի քան երկու հազար բաժանորդ քվեարկել է յուրաքանչյուրը 20 ձայն։ Նույնիսկ երբ փորձագետները հետազոտվող բազայից բացառել են «ձայներն ավելացնող» համարները, Աբրամովայի օգտին հաղորդագրությունների տրաֆիկն անոմալ է եղել։



© NEWS.am STYLE