«Իմ կիսատ թողած երգը». Վարդան Պետրոսյանը հանդես կգա Երեւանում

19:09   11 հունիսի, 2019

Երկար ընդմիջումից հետո Վարդան Պետրոսյանը հանդես կգա Երեւանում։ Դերասանը հայրենիքում կներկայացնի «Իմ կիսատ թողած երգը» մոնոներկայացումը։ Այս մասին դերասանը հայտնել է Facebook-յան իր էջում։

«2019թ.-ի օգոստոսի 28, 29, 30-ին  նա կներկայացնի իր նոր «Իմ կիսատ թողած երգը» մոնոներկայացումը Ստանիսլավսկու անվան թատրոնում։ Սիրով ու անհամբեր սպասում ենք...»,- նշված է սոցիալական ցանցի էջում։



© NEWS.am STYLE