«Խաղաղությունը մտքում, մարմնում եւ խոսքում է»․ Աննա Գրիգորյանն առօրյա կերպարում

22:31   11 հունիսի, 2019

Հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գրիգորյանը միկրոբլոգի իր էջում հանդես է գալիս համարձակ կերպարներում, բազմաթիվ անգամներ լուսանկարներ է հրապարակել ու ցույց տվել բնական գեղեցկությունը, ցուցադրում է հանգիստը, առօրյան, նախասիրությունները։

Աննա Գրիգորյանի Instagram-ի էջում նոր լուսանկարներ են հայտնվել, որոնցում դերասանուհին ներկայացել է առօրյա կերպարում։ Նա կրում է զոլավոր վերնաշապիկ, տաբատ եւ ջինսե բաճկոն։ Կադրերին կից նա անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Խաղաղությունն ուղեղում, մարմնում եւ խոսքում է։ Այն մեր մեջ է, մտքերում եւ մտադրություններում»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին լուսանկարներ էր տեղադրել՝ ներկայացնելով նոր սանրվածքը։ «Վերջապես ես արեցի դա»,- մեկնաբանություններում անգլերենով գրել էր Աննան։



© NEWS.am STYLE