Երջանիկ հարաբերությունների տասը օրենք

21:12   12 հունիսի, 2019

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երջանիկ եւ ներդաշնակ հարաբերությունների տասը օրենք։

Նմանություն

Մենք միշտ փնտրում ենք այնպիսի մարդու, ով որոշակի նմանություն ունի մեզ։ Ուստի, եթե ցանկանում եք երջանիկ հարաբերություններ կառուցել, ուրեմն փորձեք նմանվել ձեր զուգընկերջը։

Պատճառի եւ հետեւանքի օրենք

Մենք ինչ տալիս, այն էլ ստանում ենք։ Ձեր զուգընկերոջը վերաբերեք այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեզ հետ վարվեին։

Սիրո օրենք

Եւ կանայք, եւ տղամարդիկ սիրո կարիք են զգում։ Սեր նշանակում է անկեղծություն, նրբություն, հոգատարություն, պատրաստակամություն, դիմացինի հանդեպ պատասխանատվության զգացում, առատաձեռնություն եւ անշահախնդրություն։

Խոսքի ուժը

Գաղտնիք չէ, որ խոսքը մեծ ուժ ունի։ Դրանով կարելի է եւ բուժել, եւ սպանել։ Հետեւեք ձեր խոսքերին եւ խուսափեք պիտակավորումներից, վիրավորանքներից եւ հայհոյանքներից։

Վստահության օրենք

Վստահությունը կենսական նշանակություն ունի հարաբերություններում։ Առանց դրա մարդիկ կասկածամիտ են դառնում, ինչը վտանգի տակ է դնում երկուսի երջանկությունը։ Անվստահությունը խանդի պատճառ է դառնում, իսկ խանդը միայնության, թակարդում հայտնվելու վախ է, որը թույլ չի տալիս զույգերին հանգիստ շնչել։

Անկեղծություն

Մարդիկ հաճախ կարծում են, որ եթե սիրում են, ուրեմն անպայման երջանիկ են լինելու։ Սակայն սերը ծաղկի է նման. այն կամ փթթում է, կամ թոշնում։ Սակայն պետք է հիշել, որ առանց անկեղծության այս ծաղիկը չի կարող երկար ապրել։ Անկեղծ եղեք ձեր զուգընկերոջ հետ, մշտապես ասեք, որ սիրում ու գնահատում եք նրան։

Նվիրվածություն

Սիրել նշանակում է ամբողջովին նվիրվել ինչ-որ մեկին։ Եթե դուք ցանկանում եք սիրել ու լինել սիրված, ուրեմն հարկավորել է ի սրտե նվիրվել զուգընկերոջը եւ գնահատել փոխադարձ սերն ու նվիրվածությունը։

Հպումի օրենք

Հպումը սիրո դրսեւորումներից ամենակարեւորն է։ Հենց դրա շնորհիվ են զույգերը հաղթահարում բոլոր խոչընդոտներն ու արգելքները եւ ամրապնդում հարաբերությունները։ Զուգընկերոջը հպվել նշանակում է դիպչել նրա հոգուն։ Հենց սա է պատճառը, որ երբ զույգերից մեկը վիրավորված է, ասում է. «Մի դիպչիր ինձ»։

Ազատության օրենք

Եթե սիրում ենք ինչ-որ մեկին, ուրեմն պետք է նաեւ ազատություն տանք նրան։ Զուգընկերները պետք է ազատ լինեն որոշումներ ընդունելիս եւ ապրեն այնպես, ինչպես ցանկանում են։ Մեզանից ամեն մեկը պետք է իր անձնական կյանքն ունենա, այլապես նա թակարդում կզգա իրեն։

 

Աղբյուրը՝ Creu 



© NEWS.am STYLE