Վեց բան սիրո մասին, որոնք կիմանաք 27 տարեկանում

21:12   20 հունիսի, 2019

Դադարեք անհանգստանալ այն մասին, թե ինչ են մտածում մարդիկ

Իրականում ոչ ոքի այնքան չի անհանգստացնում, թե ինչ եք դուք անում, որքան ինքներդ եք կարծում: Ոմանք համակրում են ձեզ, ոմանք՝ ոչ: Դադարեք անհանգստանալ այն մասին, թե ինչ են մտածում ուրիշները, քանի որ, անկեղծ ասած, դա նշանակություն չունի:

Դուք չեք կարող վերահսկել ոչ ոքի՝ ձեզանից բացի

Երբ ես ավելի երիտասարդ էի, շատ ժամանակ էի վատնում՝ անհանգստանալով այլ մարդկանց եւ իրավիճակների մասին: Դա սթրես էր առաջացնում եւ ոչնչով չէր օգնում նրանց: Ամեն դեպքում, մարդիկ անելու են այն, ինչ ուզում են: Դուք կարող եք խորհուրդ տալ, բայց երբ բանը հասնում է նրանց գործողություններին, կարող եք միայն ձեզ վերահսկել:

Դուք կկորցնեք մարդկանց, որոնց սիրում եք

27 տարեկանում ես մեծ կորուստներ ունեցա: Սպասում եք դրան, թե՝ ոչ, ցավ է պատճառում: Պահպանեք ձեզ շրջապատող մարդկանց, քանի որ կափսոսաք, որ ժամանակին պատշաճ ուշադրություն չեք հատկացրել նրանց:

Նա չարժե դրան

Եթե նա հունից հանում է ձեզ, ուրեմն չարժե դրան: Եթե նա ձեզ ստիպում է արտասվել ավելի, քան ժպտալ, նա չարժե դրան: Եթե մշտապես ինքներդ ձեզ հարցնում եք, թե ո՞ր փուլում են ձեր հարաբերությունները, նա չարժե դրան:

Մարդիկ ճիշտ են, երբ ասում են՝ «Ամեն ինչ լավ կլինի»

Երբեմն կյանքը դժվար է, եւ զգում եք, որ չեք կարողանա հաղթել: Լինում են պահեր, երբ մենք մտածում եք, որ այլեւս լավ չի լինի: Երբ ես կյանքի նման իրավիճակներում էի, մարդիկ ասում էին՝ «Ամեն ինչ կկարգավորվի, մի անհանգստացիր»: Այդպես էլ եղավ:

Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան կարծում եք

Կյանքը երբեմն դառը հաբ է մատուցում: Բայց ոչ միշտ է այդպես լինում: Դուք ողջ եք, եւ դա ինքնին երջանկություն է:

 

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE