Դժբախտ հարաբերությունների նշաններ

21:12   27 հունիսի, 2019

Նա. Միշտ զբաղված է, հիվանդ է կամ դեպրեսիայի մեջ:

Դուք. Նրա շուրջը թռվռում եք  «վերջ տուր պառավ, ես տխուր եմ» ռեժիմով:

Ճշմարտությունը.  պիտի տեսնեիք, թե նա ինչպես է սոխակի պես երգում համակուրսեցիների հանդիպմանը` մոռանալով դեպրեսիայի եւ աշխատանքային գրաֆիկի մասին: Իսկ այդ պատրվակները միայն ձեզ համար են. գուցե դուք դեռ պետք գաք: 

Նա գիշերը գիշերի հետեւից քնում է ձեզ հետ եւ նույնիսկ չի փորձում սեքսով զբաղվել: Եվ դա մեկ ամսից երկար է տեւում, իսկ նա 50 տարեկան չէ:

Դուք. լացակումած ուղերձներ եք գրում «դա ինչ է նշանակում» եւ մեկնաբանություններից կարդում եք միայն ամենասրտացավները:

Ճշմարտություն. Նա ուզում է կամ արդեն ունի ուրիշ կին:    

Հանդիպումների արանքում նա հակված է ապրել «անձնական ոչ մի բան» ռեժիմում:

Դուք. Այնքան շփոթված եք, որ ձեր աչքը սկսում է թրթռալ: 

Ճշմարտություն. Ձեր միջեւ իրոք էլ անձնական ոչինչ չկա: Սահմանները գծված են: Նրա համար հարմար է, ոչ ավելի: 

Նա. Կարոտում է իր նախկին դժբախտ սերը` ձեզ որպես տաք թրջոց դնելով բորբոքվող վերքերին: Եվ նույնիսկ չի թաքցնում դա: 

Դուք. հասկանում եք եւ հույս ունեք, հույս ունեք, հույս ունեք: 

Ճշմարտություն. նա ամեն ինչ անում է նրան հետ բերելու համար: Իսկ ձեզ կասեն, թե ինչ սքանչելի եք:  

Նա. Չափազանց բարդ է եւ անընդհատ ինքնաճանաչման տառապանքներում: Կարող է  գիշերվա կեսին ձեզ հաղորդագրություն ուղարկել կյանքի իմաստի մասին, բայց չի կարող հանգստյան օրը ձեզ հետ ուղղակի զբոսնել այգում: 

Դուք. Պատասխանում եք հաղորդագրությանը` ընտրելով բառերը եւ հպարտանալով նրա վստահությամբ, իսկ այգում ընկերուհու հետ եք զբոսնում: 

Ճշմարտություն. դուք նրան չեք հետաքրքրում: Նրան միայն ինքն է հետաքրքրում: 

Նա. ձեր փոխարեն չի վճարում սրճարանում կամ էլ ձեզանից պարտքով փող է խնդրում:

Դուք. Անկեղծորեն նրան եք մեկնում փողը, ձեզ բան չի պատահի: 

Ճշմարտություն. նա թախծոտ անհաջողակ է: 

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE