ՀՈՒՆԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   14 հունիսի, 2019

ԽՈՅԵՐ

Եթե որոշել եք բաժանվել ձեր ներկայիս սիրեցյալից, ապա այսօրվանից ավելի հարմար օր չեք գտնի դա անելու համար: Բացատրեք նրան, որ այլեւս չեք ցանկանում շարունակել նրա հետ հարաբերությունները եւ ցանկացած արձագանքի դեպքում եղեք հանգիստ:

ՑԼԵՐ

Այսօր շատ անհարմար օր է սիրելիի հետ հարաբերություններ պարզելու համար: Եթե չեք ցանկանում նրա կողմից կոպիտ արձագանքի արժանանալ, թողեք այդ խոսակցությունը մեկ ուրիշ օրվա վրա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեր սիրելին չի կարողանում ձեզ ներել որեւիցե արարք: Այդ պատճառով նա հաճախ է ձեզ հիշեցնում այդ մասին: Ավելի լավ է լուռ ներողություն խնդրեք նրանից:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետինները ստիպված կլինեն շատ կարեւոր գործ ձեռնարկել: Դա այնքան շտապ պետք է վերջացնել, որ ձեր ամբողջ ընտանիքը կխառնվի այդ գործընթացին: Հարկ է նշել, որ նրանք դրա համար ձեզ շնորհակալ չեն լինի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր սիրելին իրականում ձեզ ավելի շատ է սիրում, քան կարող էիք պատկերացնել: Այսօր շատ հարմար օր է նրան շնորհակալություն հայտնելու համար: Նա դրանից անչափ կուրախանա:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք շատ բարկացած կլինեք: Անգամ ձեր սիրելին իր գործողություններով կբարկացնի ձեզ: Աշխատեք նրան չնեղացնել, ավելի հանգիստ ձեւով բացատրեք, թե որն է ձեր բարկության պատճառը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր անչափ ուրախ օր կլինի ձեզ համար: Դուք նույնիսկ չէիք կարող երազել, որ ամեն ինչ հենց այդպես կստացվի: Այնպես որ` խորը շունչ քաշեք եւ ամուր պահեք ձեր երջանկությունը:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր սիրելիի հետ գնացեք որեւէ սրճարան կամ ռեստորան, որպեսզի միասին ճաշակեք ձեր սիրելի ուտեստը: Այն կարող եք նաեւ պատրաստել տանը: Կարեւորը, որ ընթրիքը միասին վայելեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք ձեզ շատ տխուր եւ միայնակ կզգաք, անգամ եթե ձեր սիրելին ձեր կողքին լինի: Դուք ինքներդ էլ պետք է այնպես տրամադրվեք, որ նրա ներկայությունը բարձրացնի ձեր տրամադրությունը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կհավատա ձեր ասածներին: Նա ամեն ինչի մեջ կփորձի որեւէ անհարթություն գտնել: Փորձեք ձեր պահվածքով այնպես անել, որ նա ձեզ հավատա:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք կցանկանաք նոր զգացողություններ ունենալ. Ձեր սիրելին եւս կմիանա ձեզ այդ հարցում: Ամուր բռնեք միմյանց ձեռքերից եւ միասին որսացեք ցանկացած նոր ակնթարթ:

ՁԿՆԵՐ

Այսօր շատ դժվարությամբ կնախաձեռնեք որեւէ նոր քայլ, սակայն այդ քայլն անելն, իսկապես, կարեւոր է ձեզ համար: Հակառակ դեպքում ձեր անձնական կյանքը կարող է տուժել:



© NEWS.am STYLE