«Ո՞վ է ցանկանում փակել բերանդ. հստակեցրու, խնդրում եմ». L'One-ն ու Թիմաթին սկանդալով են բաժանվում

11:11   12 հունիսի, 2019

L'One-ը պաշտոնապես հայտարարել է Black Star-ից հեռանալու եւ այն մասին, որ որոշումն ուղեկցվել է կոնֆլիկտով։ Ըստ կատարողի՝ Թիմաթին իրեն արգելում է ելույթ ունենալ L'One անունով եւ կատարել իր երգերը։

Երաժիշտի հայտարարությանն անմիջապես արձագանքել է Թիմաթին։ Ընդ որում, սոցիալական ցանցերի էջերում հարաբերությունների պարզումը բավական կոպիտ է եղել։ «Ո՞վ է ցանկանում փակել բերանդ, խնդրում եմ, հստակեցրու։ Ի՞նչ գաղտնի տեղեկատվության ես տիրապետում դու։ Մի ծիծաղեցրու, խնդրում եմ։ Դու ազատորեն կարող են ցանկացած հարցազրույցում պամել ամենն, ինչ ցանկանում ես, քեզ ոչ ոք չի սահմանափակում։ Առավել եւս, դու Թամադա ես, պատմիր, դա քո պրոֆիլն է»,- գրել է Թիմաթին։

Ընդ որում, նա հստակեցրել է, որ ստորագրելով պայմանագիրը՝ ռեփերը կարդացել է կետն այն մասին, որ համագործակցության տարիների ընթացքում ամբողջ բովանդակությունն ընկերության սեփականությունն է։ Թիմաթին նաեւ նշել է, որ L'One-ը ոչ մի անգամ չի զանգահարել իրեն եւ հանդիպելու ցանկություն չի արտահայտել, փոխարենը «իրավաբանների բազմության հետ վազել է գրասենյակ»։ Թիմաթին հավելել է, որ այժմ ենթակայից բարեկամաբար բաժանվելու ցանկություն չունի։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от L'ONE (@l_one_mars)

Իր հերթին L'One-ը նշել է, որ բազմաթիվ անգամներ Թիմաթիին ասել է իր պահանջների մասին՝ նրա դիմաց նստած։ «Թամադա, ասում ես, դու այդպես ես անդրազդում իմ առնչությամբ, կեցցես։ Կեցցես, քանի որ քո բոլոր արտիստները տեսնում են՝ ինչ ես գրել Քրիտինային, հիմա՝ ինձ։ Հաջորդն ո՞ւմ հերթն է։ Ինչպիսի՞ նոր շոուբիզնես ես դու»,- զայրացել է վիրավորված ռեփերը։

Հիշեցնենք, որ վերջին կես տարվա ընթացքում Black Star-ից հեռացել է եւս երկու կատարող՝ Քրիստինա Սին եւ Եգոր Կրիդը։ Երկու դեպքում էլ բաժանումը ցավոտ է եղել, թեեւ Կրիդին ու Թիմաթիին ամեն դեպքում հաջողվել է ընկերական հարաբերություններ պահպանել։

Աղբյուրը՝ Дни

Լուսանկարները՝ Ruposters, Muz1.tv



© NEWS.am STYLE