«Քեզ հետ կյանքս արեւով լցվեց, իմ արեւ». Քրիստինե Պեպելյանի տեսանյութը որդու հետ

12:15   12 հունիսի, 2019

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը կիսվել է ջերմ  ընտանեկան տեսանյութով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Christine Pepelyan (@christinepepelyanofficial)

Սիրված երգչուհին, որը մայր է դարձել նախորդ տարվա վերջին, հոլովակում պատկերված է որդու՝ Արեգի հետ։ «Քեզ հետ կյանքս արեւով լցվեց, իմ արեւ... Իմ Արեգ»,- հրապարակմանը կից գրել է գեղեցկուհի մայրիկը։ Հրապարակմանն արձագանքել են բազմաթիվ օգտատերեր, այդ թվում հայտնիներ՝ փոքրիկին առողջություն ու երջանկություն մաղթելով։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում եւս հմայիչ երգչուհին պատկերված էր որդու հետ, իսկ մեկնաբանություններում անգլերենով գրել էր. «Քո ժպիտը»։



© NEWS.am STYLE