Հասմիկ Խոջյանի գունառատ լուսանկարը

13:45   12 հունիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Հասմիկ Խոջյանը բաց վարդագույն տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպիտակ սպորտային կոշիկները, ինչպես նաեւ նույն երանգի պայուսակը։ Դերասանուհին արտահայտիչ դիմահարդարում է ընտրել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր հմայիչ, ամառային կերպարում։ Հասմիկ Խոջյանը կրում էր սեւ, դասական զգեստ։ Նրա կերպարն ամբողջացնում էին սեւ բարձրակրունկներն ու արեւային ակնոցը։ Կադրին կից դերասանուհին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Վերջապե՜ս վայելում ենք երկար սպասված Կիրակին»։



© NEWS.am STYLE