«Ի՞նչ է կատարվում նրա գլխում». Քսենիա Բորոդինան Բարի Ալիբասով կրտսերին կշտամբել է հիվանդ հոր հետ լուսանկարի համար

13:13   12 հունիսի, 2019

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան Instagram-ի Stories բաժնում կտրուկ քննադատել է պրոդյուսեր Բարի Ալիբասովի որդու գործողությունները։ Նա հրապարակել է լուսանկարները, որոնք ավելի վաղ տեղադրել է Բարի Ալիբասով կրտսերը։ «Ես ամբողջ ընթացքում մտածում եմ՝ ինչ է կատարվում հարազատների գլխում, երբ այսպիսի ինքնանկարներ են անում մտերիմների հետ։ Ի՞նչ։ Մարդը պառկած է հիվանդանոցային մահճակալին։ Ավելին, վատ վիճակում է։ Ինչո՞ւ է հարկավոր անել դա»,- հարցեր է հնչեցրել հեռուստահաղորդավարուհին։

Ксения Бородина, Бари Алибасов-младший

Ալիբասով կրտսերը մի քանի լուսանկար էր հրապարակել աստղային հոր հետ, որը նոր էր արթնացել հնգօրյա դեղորայքային քնից։ Պրոդյուսերի որդու խոսքով՝ զարգացման աստիճանով Ալիբասովն այժմ ավելի շատ նման է հնգամյա երեխայի։ Նա չի ճանաչում մարդկանց, որոնք իր կողքին են։ Օրինակ՝ կնոջը՝ դերասանուհի Լիդիա Ֆեդոսեեւա-Շուշկինային նա ընկալել է որպես բուժքույր։

Ксения Бородина, Бари Алибасов

Հայտնի պրոդյուսեր բարի Ալիբասովը, շփոթելով տարաները, խողովակների մաքրման համար նախատեսված միջոց է խմել։ Նա կերակրափողի եւ շնչուղիների լուրջ այրվածքներ է ստացել։ Բժիշկների խոսքով՝ կանխատեսումներ անելու համար շատ վաղ է. 8-10 օր անց վերջնականապես պարզ կլինի՝ արդյոք Ալիբասովն ապաքինվում է, թե ոչ։ Այն, որ նա դուրս է եկել արհեստական կոմայից, դեռ ամենեւին չի նշանակում, որ պրոդյուսերը հաստատապես կվերականգնի լրջորեն քայքայված առողջությունը։



© NEWS.am STYLE