«Վերջ, նստած քնելն էլ սովորեցի». Լիլիթ Հովհաննիսյանի լուսանկարը

14:15   12 հունիսի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Իր միկրոբոլոգում հրապարակված կադրերում հմայչ երգչուհին վառ գույնի հագուստ է  կրում եւ վառ դիմահարդարմամբ է։ «Վերջ, նստած քնելն էլ սովորեցի»,- մեկնաբանություններում գրել է նա։ Երկրպագուներն ակտիվորեն մեկնաբանել են հրապարակումը, իսկ նրանցից մեկը գրել է. «Քնած, թե արթուն, միեւնույնն է դու ամենագեղեցիկն ես»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին մոխրագույն հագուստ էր կրում, որը համադրել էր սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել էին սեւ պայուսակը, ինչպես նաեւ գանգուրները։ «Կարճ ժամանակով Երեւանում եմ, ու թարսի պես էստեղ օրերն ու ժամերը այնքան արագ են թռչում»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE