Անահիտ Կիրակոսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել

15:13   12 հունիսի, 2019

Հումորային նախագծերից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը կիսվել է ջերմ լուսանկարով։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է, Անահիտ Կիրակոսյանը նոր կադրեր է տեղադրել, որոնցում պատկերված է ամուսնու եւ որդիների հետ։ Լուսանկարն արվել է եկեղեցում։ Դերասանուհին բաց գույնի զգեստ է կրում եւ սպիտակ քող։ Կերպարն ամբողջացրել է դիմահարդարումը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր ընտանիքի անդամների հետ։ Կադրերն արված էին Արցախում։ «Երբ ընտանիքիցդ հեռու հյուրախաղի ես, իսկ նրանք անակնկալ գալիս են քեզ մոտ...»,- մեկնաբանություններում գրել է Անահիտը։



© NEWS.am STYLE