Կարճ շորտ եւ սպորտային կոշիկներ. Եվա Բաղդասարյանի լուսանկարը Դիլիջանից

18:47   12 հունիսի, 2019

Սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Կադրերը հրապարակված են նրա միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Եվա Բաղդասարյանը զոլավոր շորտ-կոմբինեզոն է կրում, որն ընդգծում է նրա սլացիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկներն ու արեւային ակնոցը։ Դերասանուհին նշել է, որ լուսանկարն արվել է Դիլիջանում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ նա ներկայացրել էր իր շքեղ կերպարը։ Դերասանուհին կարճ սեւ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել էին նույն գույնի բարձրակրունկ կոշիկները եւ արտահայտիչ դիմահարդարումը։ Դերասանուհու էջը լի էր բազմաթիվ դրական մեկնաբանություններով, հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել նրան։



© NEWS.am STYLE