«Արի պարենք...». Իննա Խոջամիրյանն՝ էլեգանտ զգեստով

17:15   12 հունիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Դերասանուհին, որն «Էլենի օրագիրը 2» սերիալում մարմնավորում է գլխավոր հերսուհու կերպարը, իր միկրոբլոգում նշել է, որ լուսանկարն արվել է Մոսկվայում։ Իննա խոջամիրյանը բաց գույնի շքեղ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը։ «Արի պարենք... Եվ ինձ քո ամենասիրելի պարատեսակն ասա...»,- հրապարակմանը կից գրել է նա։

Հիշցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Իննան դասական սեւ զգեստ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էին ժամացույցը եւ նուրբ դիմահարդարումը։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE