Ինչ գործեր են անում տանն արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը

14:59   12 հունիսի, 2019

Երեխայի լույս աշխարհ գալուց հետո բազմաթիվ հոգսեր են հայտնվում, նույնիսկ եթե դուք թագավորական ընտանիքի անդամ եք։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը կիսել են աշխատանքը։ 37-ամյա Մեգանին «բաժին է ընկել» փոքրիկ Արչիին կրծքով կերակրելը, իսկ արքայազն Հարրին տղամարդու նման ստանձնել է որդու տակդիրները փոխելու ու Frogmore քոթեջում հյուրերի համար «կերակուր պատրաստելու» պարտականությունները։

«Հարրին անսահման երջանիկ է, այցելուների համար թեյ է պատրաստում, որոնք գալիս են հանդիպելու փոքրիկ Արչիի հետ»,- հրատարակությունը մեջբերում է մեկնաբան Քերոլայն Դյուրանի խոսքերը։

Թե Մեգանը, թե Հարրին երկար ժամանակ են անցկացնում որդու հետ՝ վայելելով յուրաքանչյուր րոպե, որն անցկացնում են Արչիի հետ։ Թագավորական ընտանիքը հատկապես սիրում է նորածնի հետ զբոսնել մաքուր օդին։

Картинки по запросу меган маркл арчи getty

Հիշեցնենք՝ Մեգան Մարքլը որդուն լույս աշխարհ է բերել մայիսի 6-ին։ Հյուրերի շարքում, որոնք առաջինն են եկել նորածնի հետ ծանոթանալու, թագավորական ընտանիքի անդամներն էին՝ արքայազն Չարլզը, արքայազն Հարրին եւ Քեյթ Միդլթոնը, ինչպես նաեւ Մեգանի մտերիմ ընկերներ Ջեսիկա Մալրունին եւ Սերենա Ուիլյամսը։

Լուսանկարները՝ Getty

 



© NEWS.am STYLE