«Լավ չէ, երբ տղան չունի անհատականություն, չունի սիրտ». Ադրիանա Լիման դարձավ 38 տարեկան (ֆոտո)

16:14   12 հունիսի, 2019

Բրազիլացի մոդել եւ դերասանուհի, Victoria’s Secret բրենդի հայտնի «հրեշտակներից» Ադրիանա Լիման այսօր՝ հունիսի 12-ին, նշում է ծննդյան 38-ամյակը: Հայտնի բրենդին Լիման միացել է 1999 թ-ին եւ համագործակցել մինչեւ 2018-ը, այդպիսով պատմության մեջ մտնելով՝ որպես Victoria’s Secret-ի ամենաերկարակյաց մոդելը: Սա մոդելի միակ ձեռքբերումը չէ: 2014 թ-ից Forbes ամսագիրը նրան դասում է աշխարհի ամենաբարձր վարձրատրվող մոդելների շարքում:

Նրան նայելիս կարծես, թե պարզ է դառնում, որ մոդելինգը նրա կոչումն է, սակայն հարցազրույցներից մեկում Լիման խոստովանել է, որ եղել է շրջան, երբ լաց է եղել, երբ իրեն լուսանկարել են: Մոդելի մյուս խոստովանություններից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

«Նորաձեւությունը միայն գեղեցիկ տեսքը չէ, այն նաեւ ձեր վերաբերմունքն է: Պետք է ինքդ քեզ հավատաս եւ ուժեղ լինես»:

«Ես սիրում եմ փորձություններ եւ սիրում եմ փորձության ենթարկել իմ միտքը: Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց բռնցքամարտը միայն ֆիզիկական ուժի մասին չէ: Բռնցքամարտիկը մեծ կետրոնացում է կիրառում. այն, իսկապես, մտավոր ազդեցություն ունի»:

«Սիրում եմ գնալ մարզումների: Դրանց շնորհիվ դու դուրս ես բերում ագրեսիադ ու փրկվում ձանձրույթից»:

«Լավ չէ, երբ տղան չունի անհատականություն, չունի սիրտ: Ինձ, իսկապես, չեն հետաքրքրում գեղեցիկ ոճն ու հարստությունը»:

«Երբ խոսքը նվերներին է վերաբերում, ես այդ հարցում շատ համեստ եմ: Ինձ համար լավագույն նվերը սերն է»:

«Սիրում եմ խանդոտ տղամարդկանց: Սիրում եմ խանդը»:

«Երբեք ճանապարհորդության չեմ գնա անծանոթ մեկի հետ»:

«Սկզբում ես շատ էի ամաչում իմ արտասանությունից: Այդպիսի նեղ դեպքերում ես, պարզապես, ժպտում էի»:

«Երբ փոքր էի, լաց էի լինում, երբ ինձ լուսանկարում էին: Ինձ այդ ճառագայթը դուր չէր գալիս, ես վախենում էի դրանից»:

«Երբ նյարդայնանում ես, նշանակում է, որ քեզ համար տվյալ հարցը միունույն չէ. դու ցանկանում ես լավագույն լուծումը տալ դրան»:

Լուսանկարները՝ Ադրիանա Լիմայի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE