Ուլտրասեքսուալ կորսետ կրող Թինա Կանդելակին տղամարդկանց հետ կիսվել է գեղեցկության գաղտնիքներով

16:49   12 հունիսի, 2019

Տղամարդկանց չի կարելի անվանել «Матч ТВ»-ի պրոդյուսեր Թինա Կանդելակիի էջի հաճախակի հյուրը։ Սակայն նա որոշել է տղամարդկանց մի քանի խորհուրդ տալ դեմքի մաշկի խնամքի վերաբերյալ, եւ հենց տղամարդ օգտատերերի ներգրավվելու համար Կանդելակին հրապարակումն ուղեկցել է լուսանկարով, որում սեքսուալ կորսետ է կրում։

«Լայֆհաքեր պարունակող իմ նախորդ հրապարակման մեկնաբանություններում տղամարդ հետեւորդներից մեկն ինձ հետաքրքիր հարց տվեց՝ ինչպես կարող են մարդկության ուժեղ կեսի ներկայացուցիչները հոգ տանել իրենց մասին։ Պատմում եմ...»,- գրել է Կանդելակին։

Նա տղամարդկանց խորհուրդ է տալիս աչքերի տակ ձեւավորված պարկերի դեմ պայքարել հնդկեղեգի ածուխից պատրաստված պատչ-դիմակներով, ինչպես նաեւ աչքeրի համար կոնտուր օգտագործել, դիմակներ եւ կոսմետիկ այլ միջոցներ։ Խորհուրդներն առաջացրել են հետեւորդների հեգնանքը։ «Ախ, այ պարկերն աչքեր տակ։ Ինչ կանեի առանց եղեգի ածուխից պատրաստված միջոցների։ Օգնում է երջանկություն գտնել...», «Թինա, մենք կհավատայինք, որ դա ազդում է, եթե դուք դադարեիք ներարկումների գնալ, մնայիք այդ պատչ-դիմակների, կրեմների եւ դեմքի համար նախատեսված ջրի հետ...»,- մեկնաբանություններոմ գրել են օգտատերերը։

Թեեւ մեկնաբանությունների մեծ մասից պարզ է, որ նայելով այս գեղեցկությանը՝ միանգամից մոռացել են կոսմետիկ միջոցների մասին եւ սկսել քննարկել Կանդելակիի լուսանկարը։ «Սարսափելի շքեղ կազմածք», «Դուք լավն եք, Թինա, լավը»,- գրել են նրանք։



© NEWS.am STYLE