«Երեւան». Էմմիի հմայիչ լուսանկարը

19:47   12 հունիսի, 2019

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ հագուստ է կրում, որը համադրել է նորաձեւ թափանցիկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են ժամացույցը եւ վառ դիմահարդարումը. շուրթերը ներկված են կարմիր շրթներկով։ Մեկնաբանություններում Էմմին օգտագործել է «Երեւան» հեշթեգը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին առօրյա հագուստ էր կրում՝ վարդագույն վերնաշապիկ, որը համադրել է նույն գույնի վառ շրթներկի հետ։ Կերպարն ամբողջացնում էին սեւ պայուսակը եւ ոճային ժամացույցը։ Լուսանկարները մեկնաբանված չէին։



© NEWS.am STYLE