Rammstein-ի առաջնորդը երկրպագուի ծնոտը կոտրել է սելֆիի՞ պատճառով

17:46   12 հունիսի, 2019

Գերմանական Rammstein խմբի առաջնորդ Թիլ Լինդերմանը կոտրել է երկրպագուի ծնոտը, հայտնում է Bild-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Մյունխենի հյուրանոցներից մեկում, որում կանգ է առել խումբը։ Լինդերմանը ծանոթների ու ընկերուհու հետ գտնվել է բարում։ Նրան է մոտեցել Համբուրգի 54-ամյա բնակիչը՝ խնդրելով ինքնանկար անել, սակայն երաժիշտը հրաժարվել է։

Երկրպագուն սկսել է վիրավորել Լինդերմանի ընկերուհուն։ Երաժիշտը պահանջել է ներողություն խնդրել կնոջից, սակայն արդյունքում հարվածել է տղամարդու դեմքին, ինչի հետեւանքով նա ծնոտի կոտրվածք է ստացել։

Картинки по запросу rammstein тилль

Rammstein-ի առաջնորդն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածը։



© NEWS.am STYLE