«Մտածեք լավի մասին...». Անահիտ Սիմոնյանի լուսանկարը Կալիֆոռնիայից

20:49   12 հունիսի, 2019

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին ծաղկային պրիտով տոպ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել է արտահայտիչ դիմահարարումը. ընդգծված են աչքերը։ Անահիտ Սիմոնյանը նաեւ նուրբ աքսեսուարներ է ընտրել՝ թեւնոցներ։ «Իրականանում են լավատեսների երազանքները, վատատեսների՝ մղձավանջները։ Մտածեք լավի մասին...»,- հրապարակմանը կից գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին եւ երիտասարդ մայրիկը սեւ զգեստ էր կրում, որը խորը դեկոլտե ուներ։ Կերպարն ամբողջացրել էին գեղեցիկ սանրվածքը եւ նուրբ թեւնոցները։ Անահիտ Սիմոնյանը նուրբ դիմահարդարում էր ընտրել։



© NEWS.am STYLE