«Մամշեյմերները» շոկի մեջ են. Քսենիա Բորոդինան երեխաներին թույլ է տալիս նրբերշիկ եւ կոնֆետներ ուտել

18:16   12 հունիսի, 2019

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինայի երեխաները մեծանում են գրեթե առանց արգելքի։ «Դոմ 2» իրապատում շոուի աստղը պատմել է, որ նրանց չի արգելում մթերք օգտագործել, որը շատ ծնողներ վնասակար են համարում։

Քսենիան կիսվել է երեքամյա դստեր՝ Տեոնայի լուսանկարով։ Փոքրիկը երշիկ է ուտում։ Աստղը խոսել է երեխաների սննդի վերաբերյալ իր տեսակետի մասին։ «Իսկ դուք երեխաներին թույլ տալի՞ս եք երշիկ ու նրբերշիկ ուտել։ Ես՝ այո։ Կոնֆետներ եւս։ Իհարկե, ամեն ինչ չափի մեջ է լավ, բայց այո»,- գրել է Բորոդինան։

Քսենիան չի հասկանում՝ ինչու են շատ ծնողներ երեխաներին արգելում քաղցր օգտագործել։ Հեռուստահաղորդավարուհին պատմել է, որ խանությում հաճախ է լսում՝ ինչպես են երեխաները նրբերշիկ ուզում, սակայն մայրիկները հայտարարում են, որ ընտանիքում դա չեն ուտում։ «Միանգամից սկսում եմ խղճալ երեխաներին։ Ի՞նչ մանկություն առանց նրբերշիկի եւ կոնֆետների։ Մեկ անգամ եւս կրկնեմ՝ հնարավոր է դա օգտակար ուտելիք չէ, բայց երբեմն կարելի է։ Իսկ հետո երեխաները մեծանում են եւ ինչ թույլ չեք տվել, սկսում են լրացնել, իսկ հետո մենք զարմանում ենք, թե ինչու է ճարպակալում առաջանում»,- կարծում է աստղը։

Երկրպագուներն աջակցել են Քսենիայի դիրքորոշմանը։ «Հիմա շատերը նույնիսկ մանկություն չունեն։ Ամենուր կարծրատիպեր են, եւ ամեն ինչ հավասարվում է ինստամայրկներին», «Երբեմն կարելի է։ Մեր մանկության տարիներին ամենահամեղ կարտոֆիլի խյուսն էր նրբերշիկով կամ հավի տապակած մսով», «Կյանքը երկար է, դեռ անձամբ կհասցնեն հրաժարվել ամեն ինչից։ Քանի դեռ փոքր են, հարկավոր է զվարճանալ ու վայելել»,- գրում են երկրպագուները։ Իհարկե, հայտնվել նաեւ մայրիկներ, որոնք երեխաների սննդակարգում այդ մթերքի առկայությունն անընդունելի են համարում։



© NEWS.am STYLE